Օրվա առակը՝ Խլածաղիկները


13:46 , 12 նոյեմբեր, 2013

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի մարդ շատ էր հպարտանում իր գեղեցիկ ծաղկանոցով: Մի անգամ խոտերի և ծաղիկների արանքում նա խլածաղիկներ տեսավ: Շատ չարչարվեց նա ձերբազատվել դրանցից, սակայն խլածաղիկներն ակտիվ աճում էին: 

Վերջապես նա գրեց գյուղատնտեսության դեպարտամենտ: Նա թվարկեց բոլոր այն միջոցները, որը փորձել էր մոլախոտի դեմ պայքարի ընթացքում: Նամակը վերջանում էր հետևյալ հարցով՝ «Ես փորձել եմ բոլոր մեթոդները: Խորհուրդ տվեք, թե ինչ անեմ»:

Շուտով նա պատասխան ստացավ՝ «Առաջարկում ենք սիրել նրանց»:  

Ռեմեդիոս Վարո «Ճակատամարտ», 1947