Ութ մարզերում հայտնաբերվել է շուրջ 47 տոննա ժամկետանց ոչ պիտանի պեստիցիդ


12:41 , 12 նոյեմբեր, 2013

Ութ մարզերում հայտնաբերվել է շուրջ 47 տոննա ժամկետանց ոչ պիտանի պեստիցիդPanorama.am-ը գրում է.

ՀՀ 8 մարզերի տարածքում «Հայգյուղքիմիա» արտադրական միավորման շրջանային գյուղքիմիայի պահեստների և գյուղական համայնքներում թունաքիմիկատների նախկին պահեստների ուսումնասիրություն է իրականացվել:

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ ուսումնասիրված 78 օբյեկտներից 22-ում հայտնաբերվել են ժամկետանց ոչ պիտանի պեստիցիդների մնացորդներ: Հանրապետության մարզերից միայն Կոտայքի մարզում է, որ ուսումնասիրությունների ժամանակ չեն հայտնաբերվել որևէ ոչ պիտանի պեստիցիդի մնացորդներ կամ հետքեր: Թունաքիմիկատների նախկին պահեստների գերակշիռ մասը սեփականաշնորհված է, շինություններն ավերված են կամ կիսաքանդ, տարածքներում առկա են ժամկետանց պեստիցիդների տարբեր տեսակներ և քլորօրգանական միացություններին բնորոշ սուր հոտ: Ընդհանուր առմամբ՝ հաշվառվել է շուրջ 47 տոննա ժամկետանց ոչ պիտանի պեստիցիդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ