12:16 , 12 նոյեմբեր, 2013
Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը ուրախացել է, որ իրենց աշխատավարձերը բարձրացրել են, բայց շարունակում են օր ու գիշեր քննադատել Տիգրան Սարգսյանին: Սիրելի շատ ուրախացած պատգամավորներ, ձեր այդ աշխատավարձերի աննախադեպ բարձրացումը ապահովեց ձեր կողմից այդչափ «սիրված» Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Օբյեկտիվության համար պետք է նշել, որ պատգամավորների մի փոքրիկ, բայց գործարար հատվածը, դժգոհ է աշխատավարձերի բարձրացումից, քանզի դա հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ նրանք սկսեցին հարկեր վճարել: Տիգրան Սարգսյանը պատգամավորների մի փոքրիկ, բայց գործարար հատվածի... լավություն արեց մի մեծ և ուրախ հատվածի: