Զինվորականների ուրվականների 10 առեղծվածային պատմություն


10:37 , 12 նոյեմբեր, 2013

Լեգենդի համաձայն` մարդիկ ուրվականներ են դառնում, քանի որ դաժան, հանկարծաակի ու անարդարացի մահվան են արժանանում, որն էլ, հանգիստ չտալով նրանց հոգիներին, թույլ չի տալիս լքել Երկիրը: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ ամենուր լինեն բազմաթիվ ռազմական ուրվականներ: Այս հոդվածում առանձնացրել ենք ռազմական ուրվականների մասին առեղծվածային 10 պատմություն:

 10  Էդջհիլի ճակատամարտի Ֆանտոմը

187290658

1642թ.-ի հոկտեմբերին տեղի ունեցած Էդջհիլի ճակատամարտը անգլիական քաղաքացիական պատերազմի ամենահայտնի ընդհարումներից մեկն է, որը տեղի ունեցավ թագավորականների ու պառլամենտականների միջև: Ճակատամարտը երեք ժամ տևեց, որի արդյունքում ներգրավված 30.000 զինվորները անխնա կոտորեցին միմյանց: Զինվորները ոչ միայն դաժանաբար կոտորում էին միմյանց, այլև կողոպտում էին դիակներին ու անգթաբար թողնում ճակատամարտի դաշտում փտելու: Այս աննպատակ արյունալի ճակատամարտից հետո նույն տարին` Սուրբ Ծննդից առաջ, սկսեցին տարօրինակ ձայներ լսվել ու ուրվականների տեսիլքներ երևալ: Ճակատամարտի դաշտով գիշերներն անցնող հովիվներն ու այլ մարդիկ երկնքում ականատես էին լինում ուրվականների տարօրինակ բանակների ընդհարումների: 

Երբ թագավորն իմանում է տեղի ունեցող տարօրինակ ֆենոմենի մասին, պատվիրում է հետաքննություն անցկացնել այդ տարածքում: Հետաքննողները ուրվականների օրինական որս հայտարարեցին: Այդ որոշումը Բրիտանիայի պատմության մեջ մնում է միակ պաշտոնական  համաձայնության նշանը, որ ուրվականներն իրականում գոյություն ունեն:
Չնայած մարմինների քրիստոնեական թաղման կազմակերպումը քիչ թե շատ դադարեցնում է արածքում հանդիպող տարօրինակ տեսիլքների հայտնվելը, այնուամենայնիվ, ասում են, թե 100 տարի անց էլ երկու ուրվական բանակներին ճակատամարտի ամեն տարի տարելիցի գիշերը կարելի է տեսնել: Տեղացիները նույնիսկ ավանդույթ են դարձրել ամեն տարելիցին հավաքվել տարածքից որոշ հեռավորության վրա ու դիտել ուրվականներին:

 9  Ալամոյի ուրվականները

149064387

Ալամոյի ճակատամարտը Տեխասի հեղափոխության ամենահայտնի իրադարձություններից մեկն էր ու ԱՄՆ պատմության ամենակարևոր ճակատամարտերից մեկը: Սակայն ճակատամարտի մասին պատմությունը ամենաառեղծվածայինն է: Հենց ճակատամարտից հետո սկսեցին պատմել Ալամոյի ուրվականների մասին պատմությունները: Մեքսիկացի հրամանատարներից մեկը ճակատամարտի դաշտ է ուղարկում մի քանի զինվորների, որպեսզի քանդեն ճակատամարտի դաշտում մնացած կառույցները: Նրանք վերադառնալով պատմում են, որ կողոպտված վեց ուրվականների են հանդիպել, որոնք իրենց երևակայական թրերով սպառնացել են սպանել, եթե նրանք ձեռք տային այդ կառույցին:

Տարիների ընթացքում Ալամոյի ճակատամարտի վայրում ուրվականներ տեսնելու բամբասանքները գնալով ավելի էին տարածվում: Մարդիկ պատմում էին, թե ինչպես են նրանք ականատես լինում Տեխասի զինվորների մարդկային կառուցվածքի ձև չունեցող  տարօրինակ ուրվականների շարունակվող մարտերին: Պատմություններից թերևս ամենահայտնին Ալամոյի ժամապահի մասին պատմությունն է, այն մասին, թե ինչպես են մարդիկ անձրևային օրերի գիշերները լսում ճակատամարտի դաշտում գտնվող կառույցի տանիքին ժամապահ ուրվականի ոտնաձայները:

 8  Պուլասկի ամրոցը

FortPulaski4

Պուլասկի ամրոցը գտնվում է ԱՄՆ Ջորջա նահանգում գտնվող Սավանա գետի կողքին` Ազգային զբոսայգում: Պուլասկի ամրոցը մութ պատմություն ունի, որը հակադարձում է դրա այժմյան խաղաղ բնույթին: Ժամանակին` Քաղաքացիական պատերազմի ժամանակ, այն որպես բանտ է ծառայել, որտեղ 1864-1865թթ.-ին սառնամանիքի մեջ կոնֆեդերացիայի ավելի քան 500 զինյալներ են պահվել ու սովամահ արվել: Ամրոցում պատի մեջ կառուցված սանդուղքներ կային, որոնց հետ տարօրինակ պատմություններ կան կապված: Երբ ամրոցում ճակատամարտ էր տեղի ունենում, վիրավոր զինվորները ընկնում էին այդ սանդուղքներից ու մահանում: Ասում են, որ այս զինվորների ուրվականները դեռևս թափառում են` փորձելով մագլցել սանդուղքներով ու դուրս գալ ճակատամարտի:

 7  «USS Հյուսիսային Կարոլինա»  նավի ուրվականները

North-Carolina

«USS Հյուսիսային Կարոլինանան» Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահզոր նավերից մեկն է: Ասում են, որ այժմ այն լի է ուրվականներով:
Հաճախակի են պատմում մի շիկահեր տղամարդու ուրվականի մասին, որը այս ու այն կողմ է գնում տախտակամածին ու անընդհատ ինչ-որ աշխատանք է կատարում: Իրականում նա անվնաս է, սակայն միևնույն ժամանակ սարսափելի: Նա հանկարծակի ու ուժգնությամբ բացում ու փակում է դռները, որը մարդկանց կարող է իսկապես սարսափեցնել, երբ հանդիպեն այս ուրվականին: Շատ այլ տարբեր ուրվականների մասին էլ են խոսում, որոնք թափառում են նավի վրա, այս ու այն կողմ գնում ու աղմկում` սարսափի մեջ գցելով մարդկանց:

 6  Չիքմաուգաի ճակատամարտ

Chickamauga-Battlefield-557

ԱՄՆ պատմության ամենաարյունալի ճակատամարտերից մեկը թերևս Թենեսիի Չատանուգայի համար մղվող ճակատամարտն էր: Այս ճակատամարտերից ամենաարյունալին թերևս Չիքմաուգաի ճակատամարտ էր: Ճակատամարտը կրկնակի դաժանությամբ էր ընթանում, քանի որ զինվորները նաև հիվանդ էին ծաղիկ վարակով:
Այսօր այս տարածքը Ազգային զբոսայգի է, սակայն այն դեռևս շարունակում է պահպանել իր պատմության մութ առեղծվածները: Այս տարածքը հաճախ ծածկվում է առեղծվածային մառախուղով, որը  հենց այցելուն դուրս է գալիս տարածքից միանգամից անհետանում է: Ականատեսները պատմում են, թե ուրվականներ են տեսնում այս տարածքում, ինչպես նաև պատերազմական մարտերի ձայներ լսում: Մարդիկ ասում են նաև, որ այս տարածքում հսկայական կանաչ աչքերով տարօրինակ մի արարածի են տեսնում: Ոչ ոք չի կարողանում հստակ նկարագրել կամ ասել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ արարածը: Շատերը կարծում են, թե դա էլ խոշտանգված զինվորներից մեկն է, ով մորթվել է ճակատամարտի դաշտում:

 5  Մայոր Սմոլմեն

smallman

Մայոր Սմոլմենը անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ մարտնչած զինյալներից մեկն է, ով Անգլիայի արքայի հավատարիմ ծառան էր: 1645թ.-ին նրա տունը շրջապատվում է կառավարական զինվորների կողմից: Բարեբախտաբար, նրան հաջողվում է ձի հեծած փախչել, ու չսպանվել այդ օրը, սակայն դրանից հետո ասում են, թե դաշտավայրերում ու իր հին տանը նրա ուրվականն են տեսնում այս ու այն կողմ շրջելիս:

Դժվար է ասել, թե ինչն է պատճառը, որը նրա հոգին չի հանգստանում ու շարունակում է թափառել այս ու այն կողմ: Տարօրինակ է նաև այն, որ նրա հին տանը ապաստանած մեկ այլ ուրվականի մասին են խոսում` մի երիտասարդ աղջիկ, ով սկզբում ժպտում է իրեն նկատողներին, իսկ այնուհետև բարձր ճիչ արձակում ու անհետանում:

 4  Էբբի տաճարի մերկ լեգեոները

legion

Մթության մեջ ուրվականի հանդիպելուց շատ ավելի վատ է թերևս մերկ լեգեոների ուրվականի  հանդիպելը: Համենայն դեպս, մարդիկ պատմում են, որ նման բանի ականատես են եղել: Մեծ Բրիտանիայի Բեթի տարածքը հայտնի է իր տարբեր ոչ սովորական երևույթներով: Թերևս նրանցից ոչ մեկն այնքան տարօրինակ չէ, որքան մերկ լեգեոների մասին պատմությունը, ով իբր թե վազում է Էբբի տաճարի տարածքով: Պատմությունը, կարծես թե, իսկապես հավաստի է, քանի որ մի անգամ նույնիսկ մի ոստիկան այդ ուրվականը շփոթել է իսկական մարդու հետ  ու փորձել բռնել նրան, սակայն վազելով, այն անհետացել է օդում:
Շատ առեղծվածներ են շրջապատում լեգեոների ուրվականին, սակայն ամենամեծը թերևս այն է, թե ինչպես են մարդիկ պնդում, թե դա հռոմեացի լեգեոներ ուրվականն է: Բայց եթե այն  նա մերկ է` ինչպես են նրանք ճանաչել, թե հռոմեացի է:

 3  Բելֆրոնտեյն ամրոցը

bellfont

Բելֆոնտեյն ամրոցը հին ռազմական ուրվական է, քանի որ իրականում այստեղ ոչ ոք ոչ մի զինվորի կամ հրամանատարի ուրվական չի տեսել, փոխարենը ասում են, թե հենց ամրոցն ինքնին տարօրինակ էություն ունի:
Այստեղ ինչ-որ ձայներ կարելի է լսել, տարօրինակ երևույթների ականատես լինել, իսկ ամրոցի սանդուղքներին առեղծվածային մուգ կարմիր ծուխ կա, որի առկայությանը ոչ ոք չի կարողանում գիտական բացատրություն տալ:

 2  «USS Arizona» նավի ուրվականը

020523-N-9769P-057

1941թ.-ին «USS Arizona» Փըրլ Հարբորի ճակատամարտի ժամանակ ռազմանավը խորտակվում է ճապոնական հարձակման հետևանքով` օր հետ տանելով անձնակազմի մեծ մասին: Երկու տասնամյակ անց խորտակված նավի վրա հուշարձան է կառուցվել: 

Հուշարձանի կառուցումից ի վեր` շատերը տարօրինակ երևույթների ականատես են եղել, որոնք ենթադրում են, թե նավաստիների հոգիները դեռևս թափառում են կործանված նավի վրա: Տարածքից մարտի, պայթյունների, աղաղակի ձայներ են գալիս: 

Մինչ այսօր հսկայական խորտակված նավից յուղի կաթիլներ են բարձրանում ու դեմքերի կառուցվածք ստանում:

 1  Ջեֆերսոնի բարաքները

JeffersonBarracksCemetery-600

Բազմաթիվ ամրոցներ ու դղյակներ կան աշխարհում, որոնք մարդիկ պնդում են, թե ուրվականներով լի են, սակայն ամենաշատ ուրվականների ականատես են լինում թերևս Ջեֆերսոնի Բարաքներում: Սեյնթ Լյուիս ռազմական համալիրը հիմնադրվել է 1826թ.-ին: Այս բարաքներում ԱՄՆ-ում երբևէ տեղի ունեցած մարտերից ամենաշատն է եղել:
Ջեֆերսոնի բարաքներում 42 կառույց կա, որոնք բոլորն էլ, ըստ ականատեսների, լի են ուրվականներով: Բարաքները մինչ այսօր էլ օգտագործվում են, սակայն եթե հավատանք մարդկանց պատմած պատմություններին, ապա այստեղ ավելի շատ մահացած զինվորների հոգիներ են թափառում, քան կենդանի մարդիկ: Մարդիկ ասում են, թե կառույցներից գլխավորում զինվորների մի ամբողջ լեգեոնի ուրվականներ կան: Ասում են, թե ուրվականերից որոշենրը ծխի նման կարծես լինեն, իսկ դրանցից շատերն էլ նույնիսկ կենդանի մարդկանց տեսք ունեն: