«Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծի շրջանակներում հայուհիների մի խումբ ֆլեշմոբ է անցկացրել՝ լուսանկարվելով ոճավորված հայկական «կոպի» գլխազարդերով։ Լուսանկարները դառնալու են նախագծի տարածմանը նպաստող բաններ-պաստառներ։ Նախագծի մասնակիցները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ ֆլեշմոբին։