Իրանն ակնկալում է ԱԷՄԳ-ի օգնությունը միջուկային հարցի լուծման գործում. ԱԳՆ


09:10 , 12 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն արդյունավետ դեր կխաղա միջուկային խնդրի լուծման մեջ՝ հայտնում է Press TV-ն:

Հուսով եմ, որ երկու կողմերը կամրապնդեն համագործակցությունը որոշակի հարցերի լուծման նպատակով՝ ասել է Զարիֆը Թեհրանում ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը: 

Իրանի արտգործնախարարը բարձր է գնահատել համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է Իրանի ու Ատոմային էներգիայի ՄԱԿ-ի գործակալության միջև: 

«Թեհրանը տևական ժամանակ համագործակցում է ԱԷՄԳ-ի հետ և հավատարիմ է մնում միջազգային նորմի հիման վրա իր պարտավորություններին՝ ներառյալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը»,- ասել է Զարիֆը:

Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ Թեհրանն ու ԱԷՄԳ- ն համաձայնության են հասել համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ: