Անջելինա Ջոլին մանուկ հասակում շիկահեր է եղել


00:52 , 12 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկյան The Love Magazine ամսագիրը Insagram-ի իր էջում հրապարակել է դերասանուհի Անջելինա Ջոլիի մանկական լուսանկարներից մեկը: Շիկահեր Անջելինան պատկերված է մոր` Մարշելին Բերթրանի հետ: 

Լուսանկարի աղջնակը ներկայիս Ջոլիին նման է միայն կապտամոխրագույն աչքերով և գեղեցիկ շուրթերով: 

«Երբ ինձ շրջապատող բոլոր աղջիկները ցանկանում էին բալետի պարուհիներ դառնալ, ես ցանկանում էի վամպիր դառնալ»,- խոստովանել է Անջելինան: