Մոսկովյան սրճարանում կովկասցիները դանակահարել են մեկ տղամարդու


22:58 , 11 նոյեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Մոսկովյան սրճարաններից մեկում մի քանի կովկասցիներ վեճ են արել, մեկ տղամարդու կրակել տրավմատիկ ատրճանակով և վիրավորել նրան դանակով: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը: «02 ծառայությունը ստացել է հաղորդագրություն Արտեկովսկայա փողոց 1А տուն հասցեով գտնվող սրճարանում դանակով վիրավորանք ստացած տղամարդու մասին հաղորդագրություն են ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են, որ 02.20 ժամին սրճարանի մոտ հինգը կամ վեց կովկասյան արտաքին ունեցող տղամարդկանց և 1983 թվականին ծնված Լիպեցկում գրացված տղամարդու միջև տեղի է ունեցոլ կոնֆլիկտ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում անհայտ անձանցից մեկը տրավմատիկ ատրաճանակով մի քանի անգամ կրակել է և դանակով մի քանի անգամ հարվածել հասցրել»,- հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը: Քրեական գործ է հարուցվել ՔՕ 213 հոդվածով(խուլիգանություն):