22:40 , 11 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չինաստանում առցանց վաճառքների թիվը երկուշաբթի օրը 13 ժամ 4 րոպեի ընթացքում 19.1 մլրդ յուան (3.1 մլրդ դոլար) է կազմել՝ ռեկորդ սահմանելով: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով Tmall-ի սեփականատիրոջը:
Չինական Alibaba Group ընկերությունն իր Tmall համացանցային հարթակում 2009-ից ցածր գներով վաճառք է իրականացնում` նվիրված Ամուրիների օրվան: Այդ օրը բոլոր ապրանքները զեղչով են վաճառվում:
Այս տարի տոնի կապակցությամբ Tmall-ի համացանցային հարթակի վաճառքին մասնակցում են 20 հազար վաճառակետեր: Վաճառքի առաջին րոպեներին Tmall-ի վաճառքի «հրապարակներում» իրենց պատվերն են տեղադրել 13.7 մլրդ գնորդներ: