21:49 , 11 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայի իշխանությունները մտադիր են վերսկսել Հալեպի օդանավակայանի աշխատանքները, գրում է The Daily Star-ը:
Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական զորքերը գրոհայիններից հետ են վերցրել Հալեպի հիմնական բազան:
Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքները 2013 թ. սկզբին՝ դրա անվտանգության ապահովումն անհնար լինելու պատճառով:
Հալեպը պատերազմից առաջ խիտ բնակեցված և բազմազգ քաղաք էր: