21:01 , 11 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Աճուրդի են հանվել Լիվերպուլի տղաների Կուորիբենկ դպրոցի ուսուցիչների բողոքը Ջոն Լենոնի վերաբերյալ: Դրանք նոյեմբերի 22-ին վաճառվելու են TracksAuction օնլայն աճուրդում այլ իրերի հետ, որոնք առնչություն ունեն The Beatles-ի անդամների կենսագրության հետ, գրում է BBC News-ը:
Սպասվում է, որ բողոքի ամեն էջը կվաճառվի նվազագույնը 3 հազար ֆունտ սթեռլինգով:
Փաստաթղթերը թվագրված են 1955-1956 թվականներով:
1970-ականներին դրանք հայտնաբերվել էին դպրոցական արխիվում ու մասնակի պահպանվել ուսուցիչների կողմից:
Թղթերի ճշմարտությունը հաստատվել էր Լենոնի դպրոցական ընկերոջ՝ Փիթ Շոթոնի կողմից, որը գիրք էր թողարկել երաժիշտի հետ ընկերության մասին:
Ուսուցիչների գրառումներում ասվում է, որ 15-ամյա Լենոնը հրում է, խախտում հասարակական կարգը, կոճակներ դնում ուսուցչական բազկաթոռի տակ, ինչպես նաև ծամոն կպցնում կրտսեր դասարանի աշակերտուհու մազերին:
Կուորիբենկ Լենոնը ընդունվել է 1952թ.:
Հայտնի է, որ նա աչքի չի ընկել իր կարգապահությամբ: