Իվանիշվիլին իր հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարի նոյեմբերի 24-ին


18:04 , 11 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից մեկ շաբաթ հետո՝ նոյեմբերի 24-ին, տեղի կունենա «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության երրորդ՝ արտահերթ համագումարը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը ՝ վկայակոչելով կուսակցության գործադիր քարտուղար Արմազ Ախվլեդիանիին:

Նրա խոսքերով՝ կուսակցության համագումարին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա քաղաքականությունից հեռանալու մասին՝ հրաժարական վարչապետի և կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնից:

Համագումարին կընտրվի կուսակցության նոր նախագահ, ենթադրաբար այս պաշտոնը կզբաղեցնի ապագա վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Գործադիր քարտուղարի խոսքերով՝ համագումարը կքննարկի տարբեր հարցեր, այդ թվում՝ փոփոխություններ կուսակցության կանոնադրության մեջ: