Ընտրության ևս մեկ հնարավորություն Վարդան Մինասյանի համար


17:52 , 11 նոյեմբեր, 2013

Footsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ազգային թիմից հետո դեռևս սպասումների մեջ է: Տարբեր թիմեր տեղափոխվելու մասին լուրերը խիստ  հակասական են: Ինքը` Վարդան Մինասյանը, հայտարարել է, որ համապատասխան թիմ գտնելու հարցով զբաղվում է գործակալը: Դժվար է ասել, թե ներկա պահին գործակալի բանակցություններն ինչ փուլում են, սակայն փաստն այն է, որ հավաքականի նախկին գլխավոր մարզիչը դեռևս Երևանում է և պարբերաբար այցելում է Հայաստանի առաջնության հանդիպումներին: Մասնավորապես, Մինասյանը ներկա էր գավաթի խաղարկության «Արարատ»-« Փյունիկ»  քառորդ եզրափակչի պատասխան հանդիպմանը: Այդ խաղում փյունիկցիները հաղթեցին և մտան կիսաեզրափակիչ, և բնականաբար , Վարդան Մինասյանը գոհ էր այդ հաղթանակից: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ Մինասյանի մարզական կենսագրության առյուծի բաժինն անցել է հենց այս թիմում: Վարդան Մինասյանը և որպես ֆուտբոլիստ, և որպես մարզիչ «Փյունիկի»  հետ բազմաթիվ հաճելի պահեր է ապրել`նվաճելով բազմաթիվ մրցանակներ: Այնպես որ, այս թիմի ճակատագիրը չի կարող չհետաքրքրել Մինասյանին: Ստացվել է այնպես, որ այս պահին երկրի բազմակի չեմպիոնը մնացել է առանց գլխավոր մարզչի: Ինչպես հայտնի է` թիմի անբավարար արդյունքների համար պաշտոնանկ է արվել Ռաֆայել Նազարյանը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Նազարյանի մարզչական  արդյունքներն այնքան էլ վատ չեն. թիմը մտել  է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, իսկ առաջնությունում էլ ընթանում է 3-րդ հորիզոնականում: Սակայն, եթե այլ թիմերի համար այս ցուցանիշները կարող են դրական համարվել, փյունիկցիների դեպքում իրավիճակն այլ է: Երկրի բազմակի չեմպիոնը չնայած 3-րդ տեղում է, արդեն  7 միավորով է զիջում առաջատարին, ինչը չեմպիոնական մրցավազքի համար քիչ չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ