Շախմատի ԵԱ, տղամարդիկ. Ուկրաինա – Հայաստան մրցավեճին ընդառաջ


17:20 , 11 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2013թ. թիմային առաջնությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տղամարդկանց մրցապայքարում մեր հավաքականն առայժմ 6-րդ հորիզոնականում է՝ 5 միավորով: Մեկնարկային ոչ-ոքիից հետո մեր թիմը 2 անընդմեջ հաղթանակ է տոնել:

 4-րդ տուրում մեր հավաքականի հակառակորդն Ուկրաինայի ընտրանին է: Մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

 4-րդ տուր, Ուկրաինա – Հայաստան

 Ալեքսանդր Արեշչենկո – Լևոն Արոնյան

Անդրեյ Վոլոկիտին – Սերգեյ Մովսեսյան

Ալեքսանդր Մոսսիենկո – Գաբրիել Սարգսյան

Սերգեյ Ֆյոդորչուկ – Տիգրան Պետրոսյան