17:02 , 11 նոյեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Նոյեմբերի 11-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 20 հասցեում գտնվող գրասենյակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.21-ին, մարվել` 13.25-ին: «Ի-Էյջ-Էյ մենեջմենթ» երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի սերվերային սենյակում այրվել է էլ. վահանակ և մալուխ (1 գմ):