Սիլվա Հակոբյանին Ավստրալիայում բժշկի են տարել


16:56 , 11 նոյեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

Ընթացիկ տարին երգչուհի Սիլվա Հակոբյանի համար շրջագայություններով լի է, ինչի  առթիվ էլ նա քիչ է Հայաստանում լինում ու կարոտում է հարազատներին: «Ամեն անգամ, Հայաստանից ու հարազատներիցս հեռու լինելով, լիովին հասկանում եմ այն հայերին, ովքեր մշտական բնակություն են հաստատել օտար ափերում: Հուսամ` ժամանակ կգտնեմ կարոտս մեղմելու, այլապես կարոտախտը  բույն կդնի իմ հոգում և սրտում»,-ասաց Սիլվան, ով այս անգամ մենահամերգ ունենալու առիթով  Ավստրալիայում էր: Մենահամերգը նոյեմբերի 8-ին էր` Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Երգչուհու խոսքերով` համերգի ընթացքում  կատարել է իր ամենահիթային քսան երգերը: «Դահլիճն ինձ հետ հավասար երգում էր, պարում, ուրախանում. համերգի վերջում էլ լուսանկարվեցին ինձ հետ և միայն լավ խոսքեր ասացին,-ասաց Սիլվան` հավելելով, որ այնտեղ իր հետ շատ լավ ու հոգատար թիմ է աշխատել: -Համերգից երկու օր առաջ հասցրեցի մրսել, ինձ վատ զգացի ու անկողին «ընկա»: Նրանք ինձ տարան բժշկի, ով ևս հայ էր. վերջինիս նշանակումների և կազմակերպիչների հոգատարության շնորհիվ շուտ ոտքի կանգնեցի և կարողացա պատվով ներկայանալ իմ հայրենակիցներին»:

 Այսօր Սիլվան անբացատրելի տպավորություններով է վերադառնում Հայաստան, թեև մինչ մեկնելը շատ է մտածել երկար թռիչքի մասին: «Սրտնեղում էի ու մտածում, որ չեմ դիմանա այդքան երկար թռիչքին: Բայց, հասնելով այնտեղ, հասկացա, թե ինչ մեծ բան կորցրած կլինեի, եթե չգնայի»,-հայտնեց Սիլվան և հավելեց, որ Սիդնեյում բնակվում են շատ հայասեր և հայրենասեր մարդիկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ