16:17 , 11 նոյեմբեր, 2013
Շանթի ու կալանավորված տղերքի ազատությունը շատ եմ ուզում, ձեռիս էկածն էլ էդ ուղղությամբ կանեմ, որ նրանք շուտ վերադառնան իրենց ընտանիքներ։
Բայց Շանթն ու մյուսները քաղկալանավոր չեն՝ գոնե էն պահից, որ բռնության կոչ ու բռնություն արեցին։
Բռնության հետ՝ քաղաքականությունը վերջանում է՝ իր հետ տանելով քաղկալանավոր հասկացությունը։
Ես այս մասին ասել եմ Շանթին՝ չլսեց։
Ցավում եմ ու աղոթում Աստծուն՝ Շանթին առողջություն և շուտափույթ ազատություն մաղթելով։