16:16 , 11 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ գործին ամենամեծ վնասը տվել են քննչական մարմինները, և Վարդան Պետրոսյանը ո՛չ արագ է վարել, ո՛չ ալկոհոլ է օգտագործած եղել, ոչ էլ քնել է ղեկին:
Այս մասին հայտարարել է ներկայումս Քրեակատարողական հիմնարկների վարչության դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ We support Vardan Petrosyan ֆեյսբուքյան էջում:
«...Բայց նախաքննական մարմինը ապօրինի ձերբակալել է Վարդանին՝ չունենալով որոշակի հանգամանքներ, նախաքննական մարմինը չի հասկացել՝ ինչ հետագա քայլեր կարող են լինել այս գործով, հետո, երբ ի հայտ է եկել այս ամբողջը, փորձել են ինչ-որ մի ձև արդարացնել ձերբակալումը: Սկզբից ձերբակալել են, հետո նոր են ապացույցներ ձեռք բերել, բայց երբ տեսել են, որ այդ ապացույցները այլ բան են ցույց տալիս, հրաժարվել են դրանք մեզ տրամադրել: Առայժմ փակագծեր չեմ կարող բացել, բայց 5-10 օրվա ընթացքում կիմանաք ամբողջ ճշմարտությունը և կզարմանաք, պրիմիտիվ դեպք է եղել: Շատ մարդիկ կզղջան իրենց հայտնած կարծիքի վերաբերյալ»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը:
Tert.am-ի հետ զրույցում վերջինս, ի պատասխան հարցի, թե ունե՞ն Վարդան Պետրոսյանի սթափության վերաբերյալ ստուգման ակտ, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այն իրենք ձեռք են բերել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր Վարդան Պետրոսյանը, բայց ոչ նախաքննական մարմնից: Նույնը վերաբերում է մյուս մեքենայի վարորդին վերաբերող ակտին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ