Ի՞նչ սանրվածքներ են նորաձև լինելու 2014-ին


19:08 , 11 նոյեմբեր, 2013

2014 թվականը սարերի ետևում չէ, այդ իսկ պատճառով FashionYan-ը շտապում է քեզ ծանոթացնել գալիք` Ձիու տարվա ամենաթրենդային նորություններին: Այս անգամ քեզ կներկայացնենք, թե մազերի ինչ սանրվածքներ և կտրվածքներ են նորաձև լինելու 2014-ին:

Հյուսքեր: Ամենատարբեր ձևերի հյուսքերն ակտուալ են եղել հայտնի և խոշոր այնպիսի  նորաձևության տների ու դիզայներների 2014թ. հավաքածուների ցուցադրություններում, ինչպիսիք են Valentino-ն, Tory Burch-ը, Christian Siriano-ն և այլն:

file2002821_11290-02

file2002819_11290-03

Լոքոններ և ուռած մազեր: 2014-ի թրենդներից են նաև մեծ, փարթամ լոքոնները, ինչպես նաև` ուռացրած մազերը: Վերջինը հատկապես կուրախացնի ոչ խիտ մազեր ունեցող գեղեցկուհիներին:

pricha-0007

Կարճ կտրվածքներ:  Ասիմետրիկ և փարթամ. ահա, թե ինչպիսին պետք է լինի քո նորաձև կարճ կտրվածքը:

pricha-0009

Մազափունջ: Ճակատի մազափնջերը վերադառնում են: Գլխավոր նախապայմաններից մեկը ուղիղ կտրվածքն է, սակայն կարելի է նաև մի քիչ շեղվել դրանից ;)

15