60 տարում ամերիկյան ֆիլմերում բռնության տեսարանները 4 անգամ աճել են


15:02 , 11 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

1950 թվաականից ի վեր բռնության տեսարանների թիվն ամերիկյան ֆիլմերում 4 անգամ աճել է: Այս մասին է վկայում հետազոտությունը, որի արդյունքները տպագրվել են Pediatrics-ում:

ԱՄՆ Oհայո նահանգի համալասարանի մասնագետ Բրեդ Բուշմանը և նրա գործընեկերները այս հետազոտության համար 915 ֆիլմ են ուսումնասիրել: Ֆիլմերն ընտրվել են ըստ հանրաճանաչության: Հետազոտությունը ներառել է 1950-2012 թթ նկարահանված ֆիլմերը:

Ըստ հետազոտության՝ 2005 թվականից հետո դաժան տեսարաններով ֆիլմերն ամենաշատն են նկարահանվել: Իսկ 2011-2012 թվականներն այս առումով ռեկորդային են եղել: