Ձմռանն Մովսիսյանի համար իսկական «որս» կսկսվի. Sport-express


14:19 , 11 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Զենիթի» հետ սկզբունքային խաղում դարձավ հեթ տրիկի հեղինակ և իր թիմին օգնեց 4:2 հաշվով հաղթանակ տանել:

«Sport-express»-ն անդրադարձել է հայ հարձակվողին և նշել, որ Մովսիսյանն իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում ու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրա նկատմամբ իսկական «որս» կսկսեն այլ ակումբները և «Սպարտակն» ամեն գնով պետք է պայքարի՝ իր ֆուտբոլիստին թիմում պահելու համար:

-Միանշանակ, սա Մովսիսյանի լավագույն մրցաշրջանն է: Նա կայուն կերպով գոլեր է խփում: Եթե նախկինում դա անում էր կարգով ավելի ցածր թիմերի հետ խաղերում, ապա այժմ պատկերը լրիվ այլ է:

Այդ ամենը վերաբերվում է նաև հավաքականի ելույթներին: Այս տարվա հունիսից սկսած նա մասնակցել է 5 պաշտոնական հանդիպումների և դարձել 4 գոլի հեղինակ՝ գրավելով Իտալիայի, Դանիայի և Բուլղարիայի նման ուժեղ հավաքականների դարպասը:

Այժմ արդեն ոչ ոք չի հիշում 2012 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ «Սպարտակում» ոչ բոլորն էին համակարծիք, որ թիմը պետք է ձեռք բերի «Կրասնոդարի» հարձակվողին: Արդյունքում, թիմի նախագահների խորհրդի անդամ Ջիվան Չալոյանցին, այդուհանդերձ, հաջողվեց բոլորի համոզել, որ թիմը հենց Մովսիսյանի պես հարձակվողի կարիք ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ