ՄԻՊ գրասենյակից այսօր կայցելեն Վարդան Պետրոսյանին


14:01 , 11 նոյեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյանի հարցը նաև ՄԻՊ գրասենյակի օրակարգում է:   

Վթարի ենթարկված դերասանի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այս պահին թեև որևէ գնահատական չեն տալիս, սակայն ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը, ՄԻՊ գրասնեյակի ներկայացուցիչն այսօր այցելելու է կալանավորված դերասանին:  

Ինչպես նշեց մեր զրուցակիցը,Վարդան Պետրոսյանին է այցելելու Իրավական հարցերի վարչության պետ Երանուհի Թումանյանցը:   Նշենք, նաև, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոց կալանքի վերանայման հարցով երեկ այդ կառույցին են դիմել նաև մի խումբ մտահոգ երիտասարդներ:

  Պաշտպանին դիմելու մտադրության մասին նախօրեին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր  նաև դերասանի փատաբան Նիկոլայ Բաղդասարյանը: