13:42 , 11 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Սովետսկի սպորտի» փորձագետ Եվգենի Լովչևը խոսել է «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպման (4:2) հերոսների մասին: Գլխավոր հերոս նա համարում է Գլուշակովին, իսկ Յուրա Մովսիսյանին իսկական հարձակվող է համարում, ով պատասխանատու է արդյունքի համար:
«Միշտ ասել եմ, որ հարձակվողն ազգանուն է լուսատախտակի վրա: Երբ հարձակվողի մասին ասում են, որ նա մեծ ծավալի աշխատանք է կատարել, դա նշանակում է, որ նա չի խաղացել: Իսկ Մովսիսյանը հարձակվող է: Այո, նա հետո կարող է չխփել, բայց այն, որ Յուրան բոլոր խաղերում միտված է դարպասին, գոլին, կասկածի ենթակա չէ,- շեշտել է Լովչևը:- Ուշադրություն պետք է հրավիրեմ, այն փաստի վրա, թե որքան լավ է Մովսիսյանն իրացնում պահերը: Կարծում եմ` դա մարզական բախտի արդյունք չէ, այլ արդյունքի համար պատասխանատվության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ