Արժե մտածել նաև մահացած երեխաների ընտանիքին օգնելու մասին


13:39 , 11 նոյեմբեր, 2013

Մտածում եմ` սխալ է, որ հասարակությունը իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Վարդան Պետրոսյանի նկատմամաբ դատարանի անհասկանալի որոշման վրա: Իհարկե, դա անհրաժեշտ է, բայց մյուս կողմից շատ կցանկանայի, որ նույն ուշադրությունը լիներ մահացած երեխաների ընտանիքի, հարազատների նկատմամբ:

Երեխաներին հետ չես բերի, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է սփոփել նրանց ծնողներին, բայց հասարակությունը մի բան հաստատ կարող է անել. ցույց տալ, որ նրանք մենակ, անտեսված չեն իրենց ողբերգության մեջ:

Իսկ մեզանից շատերը նույնիսկ նրանց անունները չգիտեն:

Վարդանին պետք է պաշտպանել մեր արդարադատության «արդարությունից», բայց առաջարկում եմ նախաձեռնել նաև մահացած երեխաների ընտանիքներին ինչ-որ ձևի օգնություն:
Նրանք չպետք է իրենց մենակ և անտեսված զգան իրենց վշտի մեջ: