Ինչպես կարող եմ տեղեկանալ, արդյոք ունեմ «կայանման տուգանք», թե ոչ


12:53 , 11 նոյեմբեր, 2013

Չգիտեմ արդյոք` ինչ-որ մեկին հաջողվել է պարզել այս հարցը թե ոչ, պատմեմ կատարվածը: Ինձ մոտ առաջացավ հարց, թե ինչպես կարող եմ տեղեկանալ արդյոք ունեմ «կայանման տուգանք» թե ոչ, այն դեպքում, երբ աշխատանքային ժամերին փոստային նամակը ստանալ չեմ կարող, իսկ այլընտրանքային տարբերակ առաջարկված չէ: Հարցս ուղղեցի «ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՓԲԸ, որտեղ ինձ խնդրեցին կապնվել Երևան-ի քաղաքապետարանի «ԹԵԺ ԳԻԾ»: Զանգահարեցի «ԹԵԺ ԳԻԾ», այնտեղ խնդրեցին զանգահարել «Տրանսպորտի Վարչություն», որտեղ իրենց հերթին խնդրեցին զանգահարել «Իրավաբանական Բաժին»` հիմնավորելով, որ «Տրանսպորտի Վարչություն»-ը այդ հարցերով չի զբաղվում, և «ԹԵԺ ԳԾԻ» աշխատողը սխալ ինֆորմացիա է տրամադրել: Փորձեցի զանգահարել «Իրավաբանական Բաժին», սակայն ապարդյուն, քանի որ, ոչ մեկ չպատասխանեց... Կրկին զանգահարեցի «ԹԵԺ ԳԻԾ», խնդրելով այս «օղակից» ելք ցույց տալ: Ինձ պատասհանեցին որ, «ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՓԲԸ-ն իր հերթին սխալ ինֆորմացիա է տրամադրել` ասելով, որ զանգահարեմ Երևան-ի քաղաքապետարանի «ԹԵԺ ԳԻԾ»... սակայն ասացին, որ ես փորձեմ կապնվել «Իրավաբանական Բաժին», բայց երկու ժամից, քանի որ աշխատողները ժողովի են... Կարծում եմ, շարունակելի...