Խորվաթիայում կանցկացվի միասեռ ամուսնություններն արգելող հանրաքվե


12:16 , 11 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Խորվաթիայի խորհրդարանը քվեարկել է միասեռ ամուսնություններն արգելելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի օգտին՝ անտեսելով գեյ-ակտիվիստների կոշտ դիմադրությունը: 

Երկրի խորհրդարանի ավելի քան երկու երրորդը աջակցել է դեկտեմբերին հանրաքվե անցկացնելու առաջարկին: 

Քվեարկողները պետք է պատասխանեն հարցին՝ հավանություն տալի՞ս են երկրի Սահմանադրությունում փոփոխություններին, համաձայն որոնց՝ ամուսնությունը միություն է միայն տղամարդու ու կնոջ միջև: Խորվաթիայի 700 հազար քաղաքացիներ ստորագրել են միջնորդագիր՝ կոչ անելով անցկացնել հանրաքվե: Այս մասին հայտնում է BBC News-ը: