5 լավագույն դիմակները ոտքերի համար


13:00 , 11 նոյեմբեր, 2013

Այն, որ եղանակները ցրտել են և բաց կոշիկի ժամանակներն անցել են, չի նշանակում, որ ոտքերին պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնել: Սնուցող դիմակների այս պարզ բաղադրատոմսերը ձեր ոտքերը փափուկ ու նուրբ կդարձնեն:

1. Վերցնում ենք մարմնի կաթ, ավելացնում նարդոսի, նուշի և մանդարինի մեկական կաթիլ յուղ, մի քանի պտղունց ծովի աղ և կես գրեյպֆրուտի հյութ: Լավ խառնում ենք և քսում ոտնաթաթերին 15 րոպեով, ապա մաքրում տաք ջրով:

2. Խառնեք 1 դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրն ու ½ թեյի գդալ կիտրոնի հյութը: Ստացված զանգվածը քսեք նախապես պեմզայով մշակված ոտնաթաթերին: Փաթաթեք ոտնաթաթերը պոլիէթիլենային փաթեթով և հագեք տաք գուլպաներ: Դիմակը պահեք մի քանի ժամ կամ թողեք, որ մնա ողջ գիշեր:

3. Խառնեք երկուական ճաշի գդալ կաթնաշոռը, թթվասերը և մեղրը: Քսեք նախապես պեմզայով մշակված ոտնաթաթերին և պահեք 20 րոպե:

4. 2 ճաշի գդալ կաթնաշոռը խառնեք 1 ճաշի գդալ մանր կտրատած ավելուկի հետ: Քսեք ոտնաթաթերին և պահեք 10 րոպե:

5. Տարրայի մեջ լցրեք տաք ջուր, ավելացրեք մեկ բաժակ կաթ և ոտքերը դրեք ստացված հեղուկի մեջ 10 րոպե: Այնուհետև լավ չորացրեք ոտնաթաթերը և քսեք 1 ճաշի գդալ արևածաղկի յուղի, 1 թեյի գդալ աղի և 5 կաթիլ կալենդուլայի յուղի խառնուրդ: