11:29 , 11 նոյեմբեր, 2013
Panarmenian.net-ը գրում է.
Եվրոպական գիտահետազոտական GOCEարբանյակն այրվել է մթնոլորտում, նրա բեկորներն ընկել են Խաղաղ օվկիանոսը, հայտնել են Եվրոպական տիեզերական գործակալությունում (ЕКА):
Նախանական կանխատեսումներին հակառակ, բեկորներն ոչ մի վնաս չեն հասցրել: Վերջին անգամ շփումը արբանյակի բեկորների հետ գրանցվել է 02:42-ին, երբ դրանք թռչում էին Անտարկտիկայի վրայով:
«Արբանյակը մտել է Երկրի մթնոլորտ Սիբիրը, Խաղաղ օվկիանոսը, Հնդկական օվկիանոսի արևելյան մասն և Անտարկտիկան ներառող տարածքում: Արբանյակի զանգվածը 1 տոննա է»,- ասել է Հայներ Քլինքարդը, որը տիեզերական աղբով զբաղվող ЕКА ստորաբաժանման ղեկավարն է: Նա հավելել է, որ դեռ չի եղել մի դեպք, որ բեկորներից որևէ մեկը տուժի և այս դեպքն ևս բացառություն չկազմեց:
Տիեզերական գործակալությունն անկման վայրի հստակ կոորդինատները չի նշում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
GOCE (Gravity field and steady-state Ocean Circulation Explorer) սարքը գործարկվել է 2009 թվականի մարտին Պլեսեցկ տիեզերակայանից «Ռոկոտ» հրթիռի օգնությամբ: Նրա վրա տեղադրված սարքերը 2011թ. մարտին առաջին անգամ թույլ տվեցին ստանալ մոլորակի գրավիտացիոն գերճշգրիտ քարտեզը: Սակայն հոկտեմբերի 21-ին աշխատանքային մարմնի՝ քսենոնի վերջանալու պատճառով արբանյակը սկսեց աստիճանաբար իջնել:
Գերատեսչությունում արձանագրել են, որ արբանյակը պաշտոնապես այլևս գոյություն չունի, գրում է ՌԲԿ-ն: Նախագիծն իրականացվում է Եվրոպական տիեզերական գործակալության «Կենդանի մոլորակ» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է հետազոտել մոլորակի մթնոլորտը, կենսոլորտը, և ներքին կառուցվածքը: