11:15 , 11 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները՝ Էքստերի համալսարանից, պարզել են, թե ինչու է որոշ մարդկանց մոտ բացակայում ենթաստամոքսային գեղձը: Նրանց աշխատանքը հրապարակվել է Nature Genetics ամսագրում:
Նախկինում կարծում էին, թե նման մուտացիաներն առաջանում են, այսպես կոչված, «աղբային ԴՆԹ-ի» պատճառով:
Այժմ գիտնականներին հաջողվել է հաստատել, որ ենթաստամոքսային գեղձի բացակայության համար պատասխանատու է ԴՆԹ-ի «մուգ նյութը»՝ ապակոդավորված մոլեկուլները, որոնց դերը, ըստ գիտնականների ենթադրության, այն է, որ գեները ժամանակին «միանան» մարդկային մարմնի անհրաժեշտ հատվածին:
«Մուգ նյութում» մուտացիաներն են հանգեցնում նման արդյունքի: