Կանադայում վթարի է ենթարկվել ինքնաթիռ


10:53 , 11 նոյեմբեր, 2013

Կանադայում վթարի է ենթարկվել ինքնաթիռSlaq.am-ը գրում է.

Կանադայում երկուշարժիչային ինքնաթիռի վթարի արդյունքում մահացել է հինգ հոգի: Վթարը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի հյուսիս-արևմտյան մասում, այսօր հայտնում է Սի-ջեյ-ոու-բի ռադիոկայանը:

Ինքնաթիռում գտնվող ուղևորներից երկուսին հաջողվել է փրկել: Ինչպես տեղեկացնում են իրավապահ մարմինները, ինքնաթիռը, որը պատկանում էր «Բերսկին Էյրլայնս» ավիաընկերությանը, վթարի է ենթարկվել թռիչքուղուց ոչ հեռու, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը: