09:50 , 11 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Էդինբուրգի համալսարանի հետազոտողները ենթադրում են, որ գտել են սքանավորման օգնությամբ սրտի կաթվածը կանխագուշակելու միջոց: Սքանավորումն արդեն լայնորեն կիրառվում է քաղցկեղի ախտորոշման համար: Այս մասին գրում է Lancet ամսագիրը:
Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ռադիոակտիվ իզոտոպի կիրառումը, որը նկատելի է դարձնում զարկերակում վնասակար նստվածքները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ:
40 հիվանդների հետազոտման ժամանակ, ովքեր արդեն սրտի կաթված են ունեցել, սքանավորումը նրանցից 37-ի մոտ հայտնաբերել է զարկերակների վնասվածքներ: