00:42 , 10 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պեկինում վերջին տասը տարիներին կտրուկ աճել է թոքերի քաղցկեղով հիվանդների թիվը, հաղորդում են Չինաստանի իշխանությունները:
Չինաստանում հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրի մայրաքաղաքում թոքերի քաղցկեղով տառապող հիվանդների թիվը վերջին 10 տարիներին կրկնակի աճել է:
Հասարակությունը թոքերի քաղցկեղով տառապողների թվի աճը կապում է օդի ուժեղ աղտոտվածության հետ: Սակայն երկրի իշխանությունները պնդում են, որ խնդիրն այն է, որ ծխողները շատացել են, չնայած նաև խոստովանում են, որ օդի աղտոտվածությունը նույնպես կարևոր գործոն է, որը խթանում է հիվանդության աճը: