00:10 , 10 նոյեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
Այսօր Վարշավայում կայացավ շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունների 2-րդ մրցափուլի հանդիպումները: Տղամարդկանց Հայաստանի հավաքականի մրցակիցը Մոնտենեգրոյի ընտրանին է, որն առաջին մրցափուլում ոչ-ոքի` 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը իսպանացիների հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն էլ նույն արդյունքն էր գրանցել բուլղարացիների հետ մրցամարտում: Առաջինն ավարտվեց Լևոն Արոնյան- Նիկոլա Ջուկիչ պարտիան: Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակ խաղաքարերով պարզապես ջլատեց մրցակցի պաշտպանությունը, և Ջուկիչը ստիպված էր 35-րդ քայլին ընդունել պարտությունը: Այսպիսով, Հայաստանի հավաքականի առաջատարն առաջին լիարժեք միավորը բերեց մեր ընտրանուն, որն, ինչպես ավելի ուշ պարզվեց, վճռորոշ նշանակություն ունեցավ: Հաջորդն ավարտվեց Տիգրան Պետրոսյանի և Դրագան Կոշիչի պարտիան: 40-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: 43-րդ քայլին նույնպիսի արդյունք գրանցվեց նաև Սերգեյ Մովսիսյան – Դրագիչա Բլագոևիչ պարտիայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ