Շախմատի ԵԱ. Մեր ընտրանին Չերնոգորիայի հավաքականին հաղթում է 2:1 հաշվով


22:29 , 9 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին ուժերն է չափում Չերնոգորիայի հավաքականի հետ:

Այս պահին հաշիվը 2:1 է: Լևոն Արոնյանի հաղթանակից հետո իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Սերգեյ Մովսեսյանն ու Տիգրան Մարտիրոսյանը:

Մովսեսյանը 43-րդ քայլում միավորը կիսեց Դրագիշա Բլագոևիչի հետ, իսկ Պետրոսյանը պարտիան 40-րդ քայլում խաղաղությամբ ավարտեց Դրագան Կոշիչի հետ: