21:55 , 9 նոյեմբեր, 2013
Slaq.am-ը գրում է.
Այս պահին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դռնփակ դատական նիստը:
Ինչպես հայտնում է Slaq.am-ի թղթակիցը, դատավոր Արիս Միսակյանն այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում: Նրա կայացրած որոշումը դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էր, որ ամեն ինչ գնում է դեպի նրան, որ դերասանի նկատմամբ չընտրվի կալանքը՝ որպես խափանման միջոց:
Նա նշել էր որ նման տպավորություն է ստեղծվել քննիչի վարքագծից, որովհետև նա դատաքննության ընթացքում հրաժարվեց իր ներկայացրածշատ փաստերից: