Եվրոպայի թիմային առաջնություն. Արոնյանի առաջին հաղթանակը


21:49 , 9 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

2-րդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերն է չափում Չերնոգորիայի հավաքականի հետ:

Առաջինն ավարտվել է Լևոն Արոնյան – Նիկոլյա Ջուկիչ պարտիան: Արոնյանը, ով խաղում էր սպիտակ խաղաքարերով, մրցակցին ծնկի է բերել 35-րդ քայլում: