Հայերն առևանգել են նարկոլոգիական կլինիկայի սեփականատիրոջը, ապա՝ կտրել առնանդամը


11:14 , 10 նոյեմբեր, 2013

Mediamall.am-ը գրում է.

4 հոգի առևանգել են Հարավային Կալիֆորնիայի նարկոլոգիական կլինիկայի սեփականատիրոջը,  հարվածել են նրան ու կտրել նրա առնանդամը: Հայտնի է, որ առևանգողների թվում հայեր են եղել

Այդ կերպ վերջիններս փորձել են իմանալ սեփականատիոջ գումարների տեղը: Սեփականատիրոջն առևանգողներից մեկը մինչ այս նրա հետ ճանապարհորդել էր Լաս Վեգաս, իսկ հետդարձի ճանապարհին նրան ու ընկերուհուն կապել ու թողել են անապատում՝ կրկին փորձելով իմանալ այնտեղ պահված գումարների տեղը:Ռայեն Էնթոնի և Նաոմմի Ժոզեթ Գևորգյանները ձերբակալված են:  Ձերբակալվածների թվում են նաև ձերբակալվել է 34-ամյա Հուսեյն Նայերին և Կայլ Սիրակավան: