«Ալ-Կաիդա»-ի առաջնորդի հերթական ուղերձը նոր շահարկումների առարկա


18:36 , 10 նոյեմբեր, 2013

«Ալ-Կաիդա»-ի առաջնորդի հերթական ուղերձը նոր շահարկումների առարկաPanorama.am-ը գրում է.

Նոյեմբերի 8-ին կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը ցուցադրեց «ալ-Կաիդա»-ի առաջնորդ Այման ազ-Զաուահիրիի ուղերձը, որտեղ Ազ-Զաուահիրին անդրադառնում էր Սիրիայում կռվող երկու իսլամական խմբավորումների «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) և «Ջաբհաթ ալ-Նուսրա» (ՋՆ) կառույցների գործողություններին: Համացանցում մեծ աղմուկ հանած ուղերձը մեկնաբանելու համար դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:

-Ինչի՞ն է ուղված «ալ-Կաիդա»-ի առաջնորդի ուղերձը
-Եվ ԻՇԻՊ-ի, և ՋՆ-ի մոտ ի սկզբանե նկատելի էին իրաքյան հետքն ու «ալ-Կաիդա» իսլամական ցանցի ուղեծրում գործելը: Այդ պատճառով դեռևս 2013 թ-ի մայիս ամսին երկու խմբավորումների գործողություններին անդրադարձավ «ալ-Կաիդա»-ի առաջնորդը, ով պարզապես կոչ արեց եկրու կառույցների առաջնորդներին դադարեցնել բախումները միմյանց միջև՝ մատնանշելով երկու կառույցների համար ջիհադական պայքարի իրականացման սահմանները, որոնք ՋՆ-ի համար սահմանվեցին Սիրիան, իսկ ԻՇԻՊ-ն համար՝ Իրաքը: 

Վերջին օրերի սիրիական կառավարական ուժերի ռազմական գործողությունների արդյունքում մի քանի բնակավայրեր ազատագրվել են իսլամականներից, իսկ քրդական խբմավորումներին ևս հաջողվել է պարտության մատնելով իսլամականներին տիրանալ մի քանի բնակավայրերի Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում: Սիրիական կառավարական ուժերի և քրդական խմբավորումների դեմ պայքարելուց բացի, արյունալի բախումներ գրանցվեցին ԻՇԻՊ-ի և ՋՆ-ի միջև: Կարծում եմ, սա փորձ է ևս մեկ անգամ հիշեցնել հակամարտող կողմերին հաշտեցնելու համար «ալ-Կաիդա»-ի առաջնորդ Այման ազ-Զաուահիրիի ուղերձը, այլ հարց է, թե ինչքանով են նրանք պատրաստ հետևել դրսից հրամցվող կարծիքներին, անկախ այն հանգամանքից, թե այդ կարծիքները ում կողմից են հնչել: 
Սակայն պետք է փաստել, որ 2012-2013 թթ-ին Սիրիայում ակտիվացած բռնարարքների ու ահաբեկչական գործողությունների հիմնական պատճառներից մեկն էլ Սիրիայում «ալ-Կաիդա»-ի հովանու տակ գործող իսլամական կառույցների, այդ թվում նաև ԻՇԻՊ-ի և ՋՆ-ի ակտիվացումն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ