19:09 , 9 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆիլիպիններում «Հայան» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Ֆիլիպիններում Կարմիր խաչին:
Ավելի վաղ հայտնի էր Թաքլոբան քաղաքում 100 զոհերի մասին:
Կարմիր խաչը հայտարարում է, որ քաղաքում առնվազն 1000 զոհ կա: Եվս 200 մարդ մահացել է Սամար քաղաքում:
Վիրավորվել է առնվազն 100 մարդ, անհետ կորածների թիվն անհայտ է:
Տեղի օդանավակայանի տերմինալը վնասված է:
Հիշեցնենք, որ Ֆիլիպիններում փոթորիկ է տեղի ունեցել, որը համարվում է կղզում մոլեգնածներից ամենաուժգինը: