Վարդան Պետրոսյանին կարող են չկալանավորել


18:44 , 9 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի   խափանման միջոցի ընտրության  վերաբերյալ դատաքննությունը, և ամեն ինչ գնում է դեպի նրան, որ դերասանի նկատմամբ չընտրվի կալանքը՝ որպես խափանման միջոց:Այս մասին Tert.am-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Ի պատասխան հարցի, թե՝ ինչու՞ է  իր մոտ նման տպավորություն ստեղծվել, փաստաբանն ասաց. «Քննիչի վարքագծից, որովհետև նա դատաքննության ընթացքում հրաժարվեց իր ներկայացրած շատ փաստերից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ