21:01 , 9 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Միջին տարիքի կանայք, որոնք պահում են Միջերկրածովյան սննդակարգ, ավելի երկար են ապրում և ավելի քիչ խնդիրներ են ունենում առողջության հետ՝ հաղորդում է The Daily Mail-ը: Տվյալ սննդակարգը նախատեսում է մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի, ձկան, լոբազգիների օգտագործում:
Սև միսը, մշակված մսային մթերքները, ինչպես և ալկոհոլը տվյալ դեպքում գրեթե չեն օգտագործվում:
Բորդո համալսարանից Սեսիլիա Սամիերին ընդգծում է, որ որակյալ սնունդը ծայրահեղ կարևոր է երկարակեցության տեսանկյունից: Միջերկրածովյան սննդակարգին հետևելու դեպքում հնարավորություն կա հայտնվել «առանց խնդիրների ծերացողների» խմբում:
Ճիշտ սնվող կանանց 40%-ը անցնում է 70 տարեկանի շեմը: Այս սննդակարգը համանման արդյունք է երաշխավորում նաև տղամարդկանց դեպքում: