18:02 , 9 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշել է, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար: Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն, ստեղծագործություններ, որոնք որքան հայկական, նույնքան համաշխարհային հնչեղություն ու նշանակություն ունեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ