17:24 , 9 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ծածկած շուկայի նախկին տեսքը վերականգնելու պահանջն այսօր քաղաքացիները ներկայացրեցին ազգային պարերի տեսքով: Դեղին գլխարկներով ակտիվիստները ինչպես միշտ հավաքվեցին Մաշտոցի պուրակում, որտեղից էլ սկսվեց ազգային պարերով բողոքը: Ի տարբերություն վերջին օրերի, այս անգամ պուրակ որևէ կենդանի չէր բերվել, հակառակ ճակատի ներկայացուցիչները հայտարարել էին, որ դադարեցնում են իրենց ակցիաները:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ իրենք մշակույթով հասնելու են մշակութային հուշարձանի վերականգնմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ