16:42 , 9 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Ավարտվեց շախմատի թագի համար մղվող համաշխարհային մրցամարտի առաջին պարտիան:
Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը միավոր կիսեց ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենի հետ: Պայքարն ավարտվեց 16-րդ քայլում:
Նշենք, որ մրցաշարը բաղկացած է 12 պարտիայից:
Մագնուս Կարլսեն – Վիշվանաթան Անանդ` 0,5:0,5։