16:18 , 9 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կյուրընկալվի «Վոլֆսբուրգ»-ին: Դորտմունդի ակումբը Twitter-ի իր էջում հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը։
Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Բորուսիա»-ի հավանական մեկնարկային կազմում:
Այսպիսով, «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում «Բորուսիա»-ի հավանական կազմը հետևյալն է`
Ռոման Վայդենֆեյլեր, Քևին Գրոսկրոյց, Մաց Հյումելս, Նևեն Սուբոտիչ, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լևանդովսկի: