Ինտերնետ-օգտատերերը ծաղրել են գեներալին, ով ձգտում է դառնալ երկրի նախագահ


17:18 , 10 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի նախկին խորհրդական Սամի Անանը, ով նախկինում զբաղեցրել է բանակի գլխավոր շտաբի հրամանատարի պաշտոնը և անցումային ժամանակաշրջանում մտել է երկիրը ղեկավարող Զինված ուժերի գերագույն խորհրդի կազմի մեջ, դարձել է եգիպտացի ինտերնետ-օգտատերերի կատակների զոհն այն բանից հետո, երբ հայտարարել է նախագահական իր ձգտումների մասին՝ հաղորդում է Al Arabiya-ն:

Նախօրեին Facebook-ում հայտնվել է էջ, որը կոչ է անում բոլոր ցանկացողներին աջակցել Անանին: Բացի այդ, էջում հրապարակվել է զինվորականի լուսանկար, ով թերթ է կարդում այգում նստած:

Հենց այս լուսանկարն է դարձել օգտատերերի ծաղրանքի առարկան, որոնք սկսել են համացանցում հրապարակել ֆոտոշոփ արված Անանի լուսանկարները: Մասնավորապես, համացանցում հայտնվել է զինվորականի լուսանկարը Հիտլերի և «Ընկերները» սերիալի հերոսների հետ:

Անանն առայժմ չի արձագանքել եգիպտացիների կատակին: