2. Գուրգուրանքնեը միևնույն նյարդաբանական ազդեցությունն ունեն, ինչ ցավազրկողները:
3. Սիրահարվածությունը նյարդերի վրա նույն ազդեցություն է թողնում, ինչ թմրանյութի ընդունումը: Երկու դեպքում էլ ուղեղում արտազատվում է դոպամինի մեծ չափաբաժին: Դոպամինը որքան ավելի շատ է լինում ուղեղում, այնքան ավելի մեծ երանության զգացումով է մարդ համակվում:
4. Սիրային հարաբերությունները գաղտնի պահելը ավելի է ուժեղացնում զգացմունքները:
5. Երբ երկու սիրահարներ նայում են իրար աչքերի մեջ, նրանց սրտերը սկսում են միաժամանակ բաբախել:
6. Այն ժամանակ, երբ նայում եք ձեր սիրած էակին, ձեր բիբերը լայնանում են:
7. Ձեր սիրելի անձանց երախտագիտություն հայտնելը ուրախություն է պատճառում ձեզ:
8. Մինչև ամուսնությունը, մարդիկ միջին հաշվով 7 անգամ սիրահարվում են:
9. Բարձր ինքնագնահատականով մարդիկ ավելի երկար և ավելի ամուր սիրային հարաբերություններ են ունենում:
10. Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի շուտ են սեր խոստովանում, քան կանայք:
11. Հավանական է սիրահարվել այն մարդուն, որին առաջին անգամ հանդիպել եք վտանգավոր իրավիճակում: Վտանգը, ինչպես և սերը, ուղեղում դոպամինի արտազատման պատճառ է դառնում:
12. Երբ սիրելի էակը մերժում է ձեզ, դուք սրտի ցավ կարող եք զգալ:
13. Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձեր երկրորդ կեսի նկարին նայելը կարող է թեթևացնել ֆիզիկական ցավը:
14. Ձեր սիրելիի ձեռքը բռնելը ևս կարող է թեթևացնել ֆիզիկական ցավը, ինչպես նաև վանել վախերը:
15. Տղամարդիկ, ովքեր առավոտյան համբուրում են իրենց կանանց, հինգ տարով ավելի երկար են ապրում, քան այն տղամարդիկ, ովքեր չեն համբուրում: