Ժնևում ավարտվել են Իրանի և վեցնյակի միջև միջուկային ծրագրի բանակցությունները


14:29 , 9 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Ժնևում ավարտվել են ԱՄն-ի պետքարտուղար Ջոն Քերիի, Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի և վեցնյակի համակարգող, ԵՄ բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջև բանակցությունները, սակայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ աշխատանքները դեռևս շարունակվում են. հայտարարել է Քերին:

«Դեռևս շատ աշխատանք կա տանելու: Մենք կշարունակենք այդ ուղղությամբ աշխատել»,-ասել է նա` մի քանի բառով գնահատելով Ժնևի բանակցային գործընթացը:

ԵՄ մամլո ծառայության ներկայացուցիչը իր հերթին հանդիպումը դրական է գնահատել:

Վեցնյակի մեջ մտնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը: