Թուրքիայի կառավարությունում աճում է տարաձայնությունը ուսանողական հանրակացարանների հարցում


14:16 , 9 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և փոխվարչապետ Բյուլենթ Արընջի միջև աճում է տարաձայնությունը՝ ուսանողական հանրակացարանները տղաների և աղջիկների համար առանձին դարձնելու հարցում՝ հաղորդում է Milliyet-ը:

Թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է փոխվարչապետը: Արընջը նշել է, որ Էրդողանը պետք է հստակություն մտցնի ստեղծված իրավիճակում՝ ուսանողական հանրակացարանները բաժանելու հարցում:

Ավելի վաղ Արընջը, մեկնաբանելով ուսանողական հանրակացարանները տղաների և աղջիկների համար առանձին դարձնելու մասին տեղեկատվությունը, ասել էր, որ այն հավաստի չէ, որից հետո Էրդողանը հերքել էր փոխվարչապետի խոսքերը:

Վարչապետը իշխող կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ ուսանողական հանրակացարանները տղաների և աղջիկների համար առանձին կլինեն: