Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք են առաջադրել ՀՀ Քերական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննական մարմինը որոշում է կայացրել դիմել դատարան՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար:
Հավելեմ, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասում ասվում է.
Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՀԳ, Ցավալի և դժբախտ իրականություն: